National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.03.2023
Ադրբեջանի իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու կամքը. Հասմիկ Հակոբյան
1 / 1

Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Տիկի՛ն նախագահ,

Գործընկերնե՛ր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Խաղաղ գոյակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ոչ ագրեսիվ գործողությունների, հավասարության եւ փոխշահավետության վրա:

Այս տեսությունը դադարում է գոյություն ունենալ, երբ ուշադրությունն ուղղում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Հարգելի՛ գործընկերներ,

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է եւ, հետեւաբար, կյանքի միակ ճանապարհը դեպի աշխարհի մնացած երկրներ:

Այս գործողության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակիչ այժմ փաստացի շրջափակման մեջ է: Հազարավոր մարդկանց շրջափակումն ու մեկուսացումը ստեղծում է ծանր հումանիտար ճգնաժամ եւ գոյության սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հայերի համար: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է: Եղանակային ծանր պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է արտաքին աշխարհից եկող դեղորայքի, սննդի եւ վառելիքի կենսական պաշարներից:

Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի շրջափակումը բավարար չէր, ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը փակում է նաեւ գազատարը, հաճախակի լինում են էլեկտրաէներգիայի անջատումներ:

Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու կամքը: Ավելին, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Բաքվի ծրագիրը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական եւ հոգեբանական ճնշումը հասցնել որոշակի կուլմինացիոն կետի, այնուհետեւ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո նորից բացել մի քանի օրով եւ այդպես շարունակ, մինչեւ վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եվ պետք է արձանագրեմ, որ եթե մինչ այժմ միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի մտադրության մասին մեր ահազանգերին, ապա այժմ մենք արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, սակայն կայուն կերպով ուժեղանում է միջազգային հանրության շրջանում:

Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք իրավիճակին արձագանքում են օբյեկտիվ եւ անաչառ կերպով՝ ապավինելով մարդու իրավունքների եւ պետությունների միջազգային պարտավորություններին:

Շնորհակալություն»,- եզրափակել է պատգամավորը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am